Կաննի «Ոսկե արմավենին»՝ Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմին29 մայիսի 2017 - 09:33 AMT PanARMENIAN.Net - Շվեդ ռեժիսոր Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմն արժանացել է Կաննի 70-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենուն»: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Ֆիլմում գլխավոր դերակատարմամբ հանդես են եկել Քլաս Բանգը, Էլիզաբեթ Մոսը, Դոմինիկ Ուեսթը և Թերի Նոտարին: Տղամարդու լավագույն դերի համար մրցանակի է արժանացել ամերիկացի Խոակին Ֆենիքսը: Լավագույն դերասանուհի կոչմանն է արժանացել Դայանա Կրյուգերը: Կինոփառատոնի նշանակությամբ երկրորդ մրցանակին՝ «Հատուկ հայացք», արժանացել է իրանցի ռեժիսոր Մուհամեդ Ռասուլոֆի «Պատվի մարդը» ֆիլմը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Հատուկ հայացք» ծրագիրը ստեղծվել է 1976 թվականին: Այդ մրցանակին արժանանում են «անսովոր և համարձակ» ֆիլմերը: Այս մրցույթին մասնակցել է 18 ֆիլմ: Հատուկ մրցանակի է արժանացել ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Մատյե Ամալրիկը «Բարբարա» ֆիլմի համար: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ժասմին Տրինկան «Ֆորտունատա» ֆիլմի համար:Լավագույն ռեժիսորի մրցանակը վերցրել է ամերիկացի Թեյլոր Շերիդանը «Քամոտ գետը» ֆիլմի համար: Ժյուրիի մրցանակը շնորհվել է մեքսիկացի ռեժիսոր Միշել Ֆրանկոյին «Ապրիլի դուստրերը» ֆիլմի համար: Կաննի կինոփառատոնն անցկացվում էր Ֆրանսիայի Կանն քաղաքում` մայիսի 17-28-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |