Արմեն Երիցյանը հետմահու պարգրևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»

Արմեն Երիցյանը հետմահու պարգրևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Երիցյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանանով:

Նա պարգևատրվել է երկարամյա անբասիր ծառայության, Հայաստանում փրկարար ծառայության զարգացման և կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի և անմնացորդ նվիրման համար:

Նախագահական նստավայրում Հանրապետության տոնի կապակցությամբ կայացած պարգևատրման արարողությանը Արմեն Երիցյանի պարգևը ստացել է նրա կինը՝ Մերի Երիցյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Երիցյանը մահացել է 2016թ. դեկտեմբերի 13-ին, երկարատև ծանր հիվանդությունից հետո:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը շնորհվում է պետական, հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության, հայրենիքի պաշտպանության, ազգային անվտանգության, ինչպես նաև հումանիտար բնագավառներում նշանակալի նվաճումների և մատուցած այլ ակնառու ծառայությունների համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---