Հայ ըմբիշները Բելառուսում ոսկի, արծաթ ու բրոնզ են նվաճել![]() 29 մայիսի 2017 - 09:59 AMT PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը մայիսի 26-27-ը Բելառուսում մասնակցել է միջազգային մրցաշարի, որտեղ հայ ըմբիշները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել։ Երիտասարդները մրցել են մեծահասակների մրցաշարում։ Բելառուսում չեմպիոն են դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ քաշային կարգ) և Գեղամ Գալստյանը (65 կգ)։ Արծաթե մեդալի են արժանացել Կարեն Զուրաբյանը (57 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ)։ Իսկ Վարդգես Կարապետյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը: Հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը նշել է, որ ընդհանուր առմամբ գոհ է տղաների մրցելույթներից և մինչև Եվրոպայի առաջնությունը սխալները շտկելու ժամանակ ունեն։ Այժմ ազատ ոճի երիտասարդական հավաքականը Վլադիկավկազում է, որտեղ մինչև հունիսի 10-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |