Ջերմուկը՝ ԱՀՊ երկրների լավագույն հանգստավայրերի հնգյակում![]() 29 մայիսի 2017 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Ջերմուկ առողջարանային քաղաքը հայտնվել է ԱՀՊ երկրների լավագույն հանգստավայրերի հնգյակում: ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը հրապարակել է ԱՊՀ-ի առողջավայրերը 2017-ի համար: Լավագույն հնգյակում են Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Վրանստանի առողջարանները: Գործակալության տվյալներով՝ առողջարար հանգստի նպատակով Հայաստան են գալիս միջինում 10 օրով և ծախսում են $48 մեկ շնչի վրա՝ ներառելով գիշերակացը, սնունդն ու առողջարար օբյեկտները: Երևանն ընդգրկվել է 2017-ի ամառային ուղևորությունների ռուսաստանցիների համար ամենաէժան էքսկուրսիոն ուղղությունների ցանկում: Այդ մասին հայտնել են BSI Group-ի օպերատորները: ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը ներառել էր Երևանը ԱՊՀ այն քաղաքների ցանկում, որոնք նախընտրել են ռուս զբոսաշրջիկները 2017-ի տոնական մայիսյան օրերին ուղևորությունների համար: Վարկանիշը կազմվել է հյուրանոցների առցանց ամրագրման համակարգի տվյալների վերլուծության հիման վրա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |