Հայկ Մելիքյանի մենահամերգը՝ մայիսի 29-ին. Կհնչեն Բախի ստեղծագործությունները29 մայիսի 2017 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին կկայանա ճանաչված դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում: Համերգը ներկայացնում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ: Մենահամերգը նվիրված է Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և դաշնակահարի նոր ալբոմի շնորհանդեսին, որը համալրում է «Դեսպանատան ձայնասկավառակներ» շարքը: Ձայնասկավառակում ընգրկված են գերմանացի մեծագույն կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունները: «Գերմանիայի դեսպանության հետ սա մեր չորրորդ համագործակցությունն է: 2013թ. մենք արդեն հասցրել ենք ունենալ գերմանական ժամանակակից երաժշտությանը նվիրված համերգ «1900+» համերգաշարի շրջանակներում, ինչպես նաև Բախի 330-ամյակին նվիրված և բախյան մեկ այլ ծրագրով մենահամերգ և, վերջապես, Հայկ Մելիքյանի նոր ալբոմը, որը ներկայանում է Բախի ստեղծագործություններով և որի շնորհանդեսը կանցնի Դաշնակահարի առաջիկա մենահամերգի ընթացքում: Ուրախ եմ, որ Հայկ Մելիքյանի բախյան ձայնագրությունները լայն արձագանք ունեն ոչ միայն Հայաստանում, այլ նաև օտար ունկնդրի առջև՝ ներկայացնելով հայ կատարողական բարձր արվեստը»,- մասնավորապես նշում է դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը: Համերգի ընթացքում կհնչեն Բախի խորալային պրելյուդները, ռե մինոր տոկատ և ֆուգան, բախյան հանրահռչակ մշակումները, որոնք փոխադրել են Ֆերուչիո Բուզոնին, Ալեքսանդր Զիլոտին, Վիլհելմ Կեմպֆը, Իգնաց Ֆրիդմանը: Ծրագրում ներառված է նաև 20-րդ դարի մեծագույն գերմանացի կոմպոզիտոր Կառլհայնց Շթոքհաուզենի 10-րդ Klavierstück-ը, որն առաջին անգամ կհնչի Արամ Խաչատրյան համերգասրահի բեմից, և Հայկ Մելիքյանի՝ Բախին նվիրված եռապատումը՝ գրված հատուկ Ստոկհոլմի Բախի փառատոնի համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |