Հայաստանի առաջին արևային ավտոբուսը տուրիստական երթուղի դուրս կգա (վիդեո)

Հայաստանի առաջին արևային ավտոբուսը տուրիստական  երթուղի դուրս կգա

PanARMENIAN.Net - Հայաստանում արևային էներգիայի միջոցով աշխատող առաջին ավտոբուս-խանութը երթևեկության դուրս կգա:

«Մենք վերցրել ենք հին «ՊԱԶ» ավտոբուսը, ամբողջովին ձևափոխել ենք 6 ամսում՝ դարձնելով ակերով հուշանվերների խանութ: Սովետական հին պազիկը կլինի երկրի ամենահայտնի տուրիստական կանգառներում:

Ավտաբուսն ամբողջովին ապակուց է և ինքնուրույն հոսանք ունի. աշխատում է 2 կիլովատ հզորությամբ արևային պանելներով», - պատմում է գործարար Գուրգեն Վարդանյանը, հաղորդում է Հանրային հեռուստաընկերությունը:

Նրա խոսքով, ավտոբուսը կշրջի Երևանով, մարզերով, կլինի զբոսաշրջային վայրերում: Ավտոբուսում անվճար Wi-fi կլինի:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---