Արիանա Կաոիլին շախմատ է խաղացել «Արմավիրի» 20 դատապարտյալի հետ![]() 29 մայիսի 2017 - 14:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին շախմատի միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել 20 դատապարտյալի հետ, որոնց թվում էին նաև Լեհաստանի, Ռումինիայի, Իրանի և այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող ազատազրկված անձինք: Մոտ 4 ժամ տևած համառ պայքարն ավարտվել է Արիանա Կաոիլիի հաղթանակով: Բացի այդ, մայիսի 27-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿԻ-ի և Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ բացվեց դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: Բացման խոսքից հետո «Նաիրյան վոկալ» համույթը հանդես եկավ կոմիտասյան և ժողովրդական երգերի ինքնատիպ կատարումներով: Ներկայացված էին դատապարտյալների մատիտանկարները, գրչանկարներն ու գունանկարները, կավից և փայտից պատրաստված աշխատանքները:Ցուցահանդեսին ներկա էին Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |