Հաղարծնով անցնող ճանապարհի նորոգումը շարունակվում է. Ասֆալտի ներքին շերտը պատրաստ է29 մայիսի 2017 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Հաղարծին համայնքով անցնող միջպետական ճանապարհի մոտ 5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր։ Հիմնանորոգվող ճանապարհի հիմքի ասֆալտբետոնե խառնուրդով շերտը փռված է։ Հաջորդ փուլը ասֆալտապատումն է: Ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող ընկերության ղեկավար Ստեփան Վարդանյանը նշել է, որ ճանապարհի մոտ 3,5 կմ հատվածի ներքին՝ խոշոր ասֆալտի շերտն արդեն փռված է։ «Դրա վրայից պետք է փռվի 4 սմ հաստությամբ վերին՝ մանրահատիկ ասֆալտի շերտը։ Եթե անձրև չլինի, առաջիկա երեք օրերին ներքին շերտն ամբողջությամբ կավարտենք»,- մանրամասնել է ընկերության ղեկավարը։ Անդրադառնալով կառուցվող ճանապարհի որակին, շահագործման ժամկետներին ու պահպանմանը՝ ընկերության տնօրենը նշել է, որ հիմնական խնդիրը կապված է ջրահեռացման համակարգի հետ։ Դիտահորերն ու ջրատարը տարիներ շարունակ չմաքրելու պատճառով ճանապարհը հաճախակի հեղեղվում է։ Հիմա, ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում, դրանք մասամբ մաքրվել են։ «Եթե միշտ մաքուր պահվեն, ճանապարհը 10 տարուց ավելի լիարժեք կծառայի», - ասել է նա։ Ծանոթանալով իրավիճակին՝ նախարարը համայնքի ղեկավարին հորդորել է ուշադրություն դարձնել խնդրին և որոշակի պարբերականությամբ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մայիսի 11-ին ասել էր, որ մայիսի 10-ին Հաղարծնի հատվածում սկսվել է ոչ թե փոսալցում, այլ կապիտալ շինարարություն, որը 10 օրվա ընթացքում կավարտվի: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |