«Երկիր ծիրանին» վերցնելու է Երևանի ավագանու 5 մանդատը29 մայիսի 2017 - 17:44 AMT PanARMENIAN.Net - «Երկիր ծիրանի» կուսակցությունը ակնկալիքներ չունի մայիսի 31-ին Վարչական դատարանի հրապարակելիք դատական ակտից ու մտադիր է վերցնել ընտրությունների պաշտոնական արդյունքներով հասանելիք ավագանու հինգ մանդատը: Մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ստացել էր քվեների շուրջ 7.5 տոկոսը, մրցակից ուժերը՝ իշխող Հանրապետականը և ԵԼՔ դաշինքը, ստացել էին համապատասխանաբար՝ քվեների 69.5 և 20.4 տոկոսը: Ավագանու մանդատները բաշխվել էին հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինք` 14 մանդատ, «Երկիր Ծիրանի» կուսակցություն` 5 մանդատ: «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն ասել է, որ դատարանից ակնկալիքներ չունեն․ -«Ո՛չ իրավապահ մարմիններն են իրենց տեղում, ո՛չ էլ դատարանը, հետևաբար՝ դատական պաշտպանության ակնկալիք մեզ համար չկա: Բայց, միևնույն ժամանակ, մենք պարտավոր ենք դիմել այդ ատյաններին և ստանալ մերժում»: «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդը, միաժամանակ, պնդել է, որ սա չի նշանակում ճանաչել քվեարկության արդյունքները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |