Ջրացատկորդ Հարությունյան եղբայրներն արծաթ են նվաճել Մադրիդի «Գրան Պրի»-ում![]() 29 մայիսի 2017 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Ջրացատկի Հայաստանի հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում դարձել են Մադրիդի «Գրան Պրի» խաղարկության արծաթե մեդալակիր: Մրցաշարն անցկացվել է մայիսի 26-28-ը: Ջրացատկորդներն այժմ պատրաստվելու են Եվրոպայի առաջնությանը: Ապրիլին հայ ջրացատկորդներ Ազատ և Վլադիմիր Հարությունյանները մասնակցել են Ուկրաինայի Գավաթի բաց առաջնությանը։ Հարությունյան եղբայրները սինքրոն ցատկում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։ Ավելի վաղ, Հայաստանի լողի մինչև 14 տարեկանների հավաքականը գերազանց է հանդես եկել Թբիլիսիում մայիսի 27-28-ին անկացված Վրաստանի լողի բաց առաջնությունում, որին ընդհանուր առմամբ մասնակցել է 110 մարզիկ: Կարդացեք նաև՝ Հայ աթլետները՝ Վրաստանի բաց առաջնության չեմպիոններ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |