Մոսկվայի հզոր փոթորկից 150 մարդ է տուժել, այդ թվում՝ երեխաներ30 մայիսի 2017 - 09:36 AMT PanARMENIAN.Net - Թարմացում՝ Մոսկվայի փոթորկից տուժածների թվում հայեր չկան Մայիսի 29-ին Մոսկվայում հզոր փոթորիկի հետևանքով տուժածների թիվը հասել է 150-ի, մահացել է 11 մարդ: Տուժածներից 108-ը շարունակում են մնալ հիվանդանոցներում, այդ թվում՝ 22 երեխա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Փոթորիկն ուղեկցվել է հորդառատ անձրևով և ամպրոպով: Հանրային տրանսպորտի կանգառներից մեկը քամին պոկել է տեղից: Վնասվել են լուսացույցներ, գովազդային վահանակներ, տասնյակ հաստաբուն ծառեր են արմատախիլ եղել՝ ընկնելով մարդկանց և մեքենաների վրա: Ընդհանուր առմամբ, փոթորկի ընթացքում քաղաքի ԱԻՆ-ում պատահարների մասին ստացվել է ավելի քան 4500 զանգ: Կաթվածահար է եղել նաև Մոսկվայի օդանավականյանների աշխատանքը: Հետաձգվել է ավելի քան 30, չեղարկվել՝ 13 թռիչք: Ավելի վաղ հայտարարվել էր 8 զոհի մասին: Զոհվածների ընտանիքները հատուցում կստանան քաղաքի իշխանություններից:Ըստ եղանակի տեսության «Ֆոբոս» կենտրոնի, փոթորիկն արդեն դադարել է, սակայն դեռ հնարավոր են կարճատև անձրևներ: Photo: Ria.ru Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մայիսի 24–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է |