Գիտնականները գերհզոր հակաբիոտիկ են ստեղծել30 մայիսի 2017 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի գիտնականները ստեղծել են վանկոմիցին հակաբիոտիկի տարատեսակը, որը կարող է պայքարել գերմանրէների դեմ՝ այն օրգանիզմների, որոնց վրա չեն ազդում բուժման ավանդական մեթոդները: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences հանդեսում: Մասնագետները ստացել են վանկոմիցինի 3-րդ մոդիֆիկացիան, որը փոխում է մանրէների բջջային պատի թափանցիկությունը: Ավելի վաղ մշակվել էր հակաբիոտիկների ևս 2 տարատեսակ, որոնցից յուրաքանչյուրը ենթադրում է մանրէների դեմ պայքարի իր ռազմավարությունը: Ըստ գիտնականների, դա թույլ կտա խուսափել միկրոօրգանիզմների մոտ հակաբիոտիկի հանդեպ ռեզիստենտությունից, գրում է Lenta.ru-ն: Դեղամիջոցը, որը ստեղծվել է վանկոմիցինի 3 մոդիֆիկացիայի հիման վրա, ավելի քան 1000 անգամ արդյունավետ է նախորդ տարբերակից: Բուժման համար շատ ավելի քիչ ժամանակ կպահանջվի, հետևաբար, ավելի քիչ կլինեն բարդությունները: Այժմ մասնագետներն աշխատում են վանկոմիցինի նոր մոդիֆիկացիաների սինթեզի արդյունաբերական տեխնոլոգիայի վրա: Դեռևս դրա պատրաստումը լաբորատոր պայմաններում շատ ժամանակ է պահանջում և ենթադրում է 30 միջանկյալ գործողություն և քիմիական ռեակցիա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Աբու Դաբի Այցն աշխատանքային է |