Ավիշայ Քոենը՝ երևանյան համերգի մասին. «Իմպրովիզներ են լինելու» 30 մայիսի 2017 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Իսրայելցի հանրաճանաչ ջազ կոնտրաբասահար Ավիշայ Քոենը մայիսի 31-ին Երևանում կայանալիք համերգին խոստանում է բազմաթիվ «իմպրովիզներ»։ Այս մասին մայիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ինքը՝ երաժիշտը: «Հանդիսատեսին կներկայացնեմ իմ բոլոր սիրված ստեղծագործությունները, բայց ամենակարևորն այն է, որ բազմաթիվ իմպրովիզներ են լինելու, և անգամ ես չգիտեմ, թե ինչ եմ ներկայացնելու։ Ես այնքան տարբեր ոճերի երաժշտություն եմ լսում և ոգեշնչվում, որ հենց դրանից գալիս է երաժշտության մեջ փոփոխություններ անելու ձգտումը»,- ասել է նա, գրում է A1plus.am-ը։ Ավիշայ Քոենը ելույթով հանդես կգա Երևանում իր եռյակի և նվագախմբային նախագծով՝ An Evening with Avishai Cohen ծրագրի շրջանակում:Սա համաշխարհային ճանաչում ունեցող երաժշտի առաջին այցն է Հայաստան: Համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում։ Ավիշայ Քոենը ծնվել է Երուսաղեմում։ Երաժշտությամբ զբաղվել է վաղ տարիքից, սկսել է դաշնամուրից։ Նրա համար ճակատագրական էր 1992 թվականին ծնողների հետ Նյու Յորք տեղափոխությունը։ Այստեղ բանվոր է աշխատել շինարարության վրա, բայց երաժշտական տաղանդը դուրս չի մնում երաժշտասերների ուշադրությունից։ Կամաց-կամաց հայտնիություն է ձեռք բերում։ Համագործակցել է նաև դաշնակահար Դանիլո Պերեսի, Գրեմմիի դափնեկիր Չիկ Կորեայի հետ։ Կարդացեք նաև՝ Բասի արքան Երևանում. Ով է Ավիշայ Քոենը և ինչու չի կարելի բաց թողնել նրա համերգը Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |