Նոր բնակարաններ Երևանում՝ Արցախյան պատերազմի մասնակցին և օպերային մեներգչին

Նոր բնակարաններ Երևանում՝ Արցախյան պատերազմի մասնակցին և օպերային մեներգչին

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու որոշմամբ նոր բնակարաններ են հատկացվել Արցախյան պատերազմի մասնակցին և օպերային մեներգչին: Երևանի ավագանու 2-րդ գումարման վերջին նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Շինարարների փողոցի հ.15 շենքի հ.105 բնակարանն անհատույց սեփականության իրավունքով օտարել արցախյան պատերազմի մասնակից, գնդապետ Կարեն Բաղդասարյանին:

Որոշման նախագիծը հիմնավորվել է հաշվի առնելով նրա անցած մարտական ուղին, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ նշելով, որ Կարեն Բաղդասարյանի հինգ անձից բաղկացած ընտանիքը ներկայում բնակվում է ազգականին պատկանող բնակարանում:

Ավագանու մեկ այլ որոշմամբ Շինարարների փողոցի հ.15 շենքի հ.130 բնակարանն անհատույց սեփականության իրավունքով օտարվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանին։ Ի հիմնավորումն որոշման` նշվել է, որ Լիպարիտ Ավետիսյանը ծնողների, կնոջ և զավակների հետ բնակվում է վարձակալական հիմունքներով և հանդիսանում է բնակարանային պայմանների կարիքավոր, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---