Հայկական ընկերությունն էկվադորյան բանան է արտահանում Ղազախստան30 մայիսի 2017 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Հայկական ArmEc Trading ընկերությունն էկվադորյան բանան է արտահանում ԵՏՄ շուկա, մասնավորապես Ղազախստան, հայկական մակնշմամբ: Այդ մասին հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Վարդան Հարությունյանը EADaily-ին: Նա նշել է, որ ընկերությունը մտադիր է դուրս գալ նաև Իրանի և Վրաստանի շուկա: Էկվադորի հետ առևտրատնտեսական կապերը ձևավորվել և խորացել են ԵՏՄ շնորհիվ, երբ ՀՀ-ն դարձավ միության անդամ և արդեն ներկայացնում էր ելքը 180-միլիոնանոց շուկա: Ընկերությունն աշխատում է հետևյալ սխեմայով. բանաններն անմիջապես Ղազախստան են ներկրվում, սակայն փաստաթղթերը ձևակերպվում են ՀՀ-ում և շահութահարկը փոխանցվում է ՀՀ բյուջե: Ընկերությունը բանակցում է նաև Իրանի հետ՝ էկվադորյան բանանները կառաքվեն Իրան Վրաստանի, նաև Ադրբեջանի տարածքով, սակայն, ինչպես և Ղազախստանի դեպքում, շահութահարկը կփոխանցվի Հայաստանի բյուջե: Ընկերությունը բանակցում է նաև ՌԴ և Բելառուսի հետ: Հայկական ընկերությունը շարունակում է գործակցությունն էկվադորյան կողմի հետ տեսականու ընդլայնման ուղղությամբ և առաջիկայում մտադիր է կակաո, ծաղիկներ, ծովամթերք, մրգերի սառեցրած խյուս ներկրել ինչպես ՀՀ, այդպես էլ եվրասիական շուկա: Ակնկալվում է, որ 2017-ի աշնանը Երևանում կբացվի Էկվադորի հյուպատոսությունը: Կարդացեք նաև. Մորուք, օրգանններ ու ձմերուկի կլեպ. Ինչ տարօրինակ ապրանք է արտահանում Հայաստանը Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |