Ադրբեջանական բանակում ծառայող բողոքականները չե՞ն կռվի հայերի դեմ23 նոյեմբերի 2007 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Եթե պատերազմի վերսկսման դեպքում ադրբեջանական բանակում բողոքականներ լինեն, նրանք չեն պայքարի հայերի դեմ: Այդ մասին Բաքվում հայտարարել է Իսլամական համալսարանի ռեկտոր Հաջի Սաբիր Հասանլին «Մամուլն ու կրոնը» խորհրդաժողովում: Նրա խոսքերով, բողոքականներն անընդունելի են համարում պատերազմելը, ուստի չեն մասնակցի զինված պայքարին քրիստոնյաների դեմ: «Նման հարցերը պարտադիր պետք է հաշվի առնվեն Ադրբեջանի ռազմական համակարգում»,-ասել է Հասանլին: Նա հավելել է, որ Ադրբեջանում կա վահաբիզմի խնդիր, սակայն այդ հարցը չափազանցվում է ԶԼՄ-ներում: Ըստ Հասանլիի, ներկայումս հարյուրավոր երիտասարդներ են գտնվում վահաբիզմի եւ բողոքականության ազդեցության տակ: «Սակայն նախորդ տարիների համեմատ այժմ Ադրբեջանում կրոնական վտանգ չկա: Վահաբիզմը դա աղանդ չէ, այլ քաղաքական հոսանք է: Վահաբիզմը երբեք կրոնական աղանդ չի եղել եւ կապված չէ կրոնի հետ»,-նշել է Իսլամական համալսարանի ռեկտորը, հաղորդում է «Թրենդը»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |