Զանիեր. ԵԱՀԿ-ն դիտարկում է ՀՀ հետ գործակցության շարունակության հնարավորությունները30 մայիսի 2017 - 16:50 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն դիտարկում է Հայաստանի հետ համագործակցության շարունակության հնարավորությունները տարբեր ծրագրերի շրջանակում: Այդ մասին հայտարարել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: 2017-ի օգոստոսին ԵԱՀԿ գրասենյակը Հայաստանում կդադարի աշխատել այն վետոյի պատճառով, որը Ադրբեջանը դրել է Երևանում կազմակերպության առաքելության շարունակության վրա։ «Դեռ շուտ է խոսել կոնկրետ ծրագրերի մասին, մենք կդիտարկենք գրասենյակի աշխատանքը։ Մենք կարող ենք շարունակել մեր աշխատանքը, մեր աջակցությունը որոշակի ոլորտներում, սակայն պետք է քննարկենք ֆինանսական հարցերը»,-ասել է Զանիերը` անդրադառնալով ապագա համագործակցության ձևաչափերին, հայտնում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով` այդ հարցը պետք է մշակել երկրի ղեկավարության հետ։ Զանիերը ցավով նշել է, որ հնարավոր չեղավ կոնսենսուսի գալ գրասենյակի գործունեության շարունակության հարցում։ «ԵԱՀԿ-ն կշարունակի օգնել Հայաստանին ընտրությունների անցկացման հարցում։ Կան նաև բազմաթից կարևոր հարցեր, որոնք դեռ ընթացքի մեջ են։ Մենք կդիտարկենք մեր համագործակցության ապագան»,- ասել է նա։ Հայաստանյան այցի շրջանակում նախատեսված է Զանիերի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Հայաստանը Հարավային Կովկասում միակ երկիրն էր, որտեղ ԵԱՀԿ-ի գրասենյակ էր գործում։ Բաքվում 2000 թվականին բացված կազմակերպության գրասենյակը դադարեցրել էր գործունեությունը 2014 թավականի հունվարի 1-ին։ 1992 թվականին Թբիլիսիում բացված ԵԱՀԿ առաքելության ժամկետը լրացել է 2008 թվականի դեկտեմբերի 31-ին։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |