«Yandex.Տաքսին» առաջարկում է ՀՀ-ին փոխել տաքսիների լիցենզիաների վարձավճարների գանձման կարգը![]() 30 մայիսի 2017 - 17:13 AMT PanARMENIAN.Net - «Yandex.Տաքսի» ծառայությունն առաջարկում է ՀՀ-ին փոխել տաքսիների լիցենզիայի ամսական վճարների գանձման համակարգը: Ըստ գործող կարգի, վարորդներն ամեն ամիս որպես կանխավճար բյուջե են փոխանցում լիցենզավորման համար վճարները՝ 12.000 դրամը: Այդ մոտեցումն արդարացված է մշտական հիմունքներով տաքսիում աշխատող վարորդների համար, սակայն, անտեսում է նրանց շահերը, ովքեր աշխատում են ազատ ժամանակ: Ըստ «Yandex.Տաքսիի» գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի, վճարման գործող համակարգը խոչընդոտ է նրանց համար, ովքեր ցանկանում են օրինական հիմքերով, բայց ոչ կանոնավոր աշխատել տաքսի ծառայությունում: Այդպիսի մարդկանց վաստակը միշտ չէ, որ արդարացնում է ավանսով գանձվող գումարը: Խթանելու համար օրինական փոխադրումների աճը դեպի Հայաստան, «Yandex.Տաքսին» առաջարկում է ոչ թե ամբողջ գումարը գանձել կանխավճարի տեսքով, այլ գանձել այն փոքր գումարներով յուրաքանչյուր ուղևորության համար, իսկ ամսվա վերջում, կամ այլ ժամկետում, փոխանցել բյուջե: Այդպիսի ամսական վճարումների գումարը մեկ արտոնագրի համար չպետք է գերազանցի 12.000 դրամը: Նման մոտեցման դեպքում վարորդները, որոնց համար տաքսին աշխատանքի հիմնական վայրն է, կվճարի նույնքան, որքան հիմա է վճարում: Սակայն, կարող է աճել և օրինական դաշտ մտնել այն ուղևորությունների մի մասը, որոնք իրականացնում են մասնակիորեն զբաղված վարորդները, քանի որ լիցենզիայի արժեքը կախված կլինի կատարված ուղևորությունների քանակից և իրենց համար դա ավելի փոքր գումար կարող է կազմել: Առաջարկվող համակարգը չի ազդի ուղեվարձի վրա: «Yandex.Տաքսին» իր տեխնոլոգիաների և հարթակի միջոցով պատրաստ է դիտարկել ուղևորությունների քանակն ու ներկայացնել վիճակագրական տվյալները կանոնակարգող մարմնին՝ հաշվարկելու համար լիցենզիոն վճարումները: Առաջարկներն ու հաշվարկներն աշխատանքային կարգով կներկայացվեն ՀՀ տրանսպորտի նախարարությանը՝ այն երկրի բոլոր օրինական փոխադրողների և առցանց ծառայությունների հետ քննարկման ակնկալիքով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |