Լապշինը Բաքվի մեկուսարանում հանդիպել է մոր հետ![]() 30 մայիսի 2017 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Բաքվի մեկուսարանում կալանքի տակ պահվող հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը ձերբակալվելով Մինսկում արտահանձնվել է Ադրբեջան, հանդիպել է մոր հետ: Ըստ փաստաբան Էդուարդ Չերնինի, հանդիպումը տեղի է ունեցել մեկուսարանի բուժկետում: Ըստ փաստաբանի, Բելլա Լապշինան Բաքու է ժամանել քննության ընթացքով հետաքրքրվելու և որդու ինքնազգացողության մասին տեղեկանալու նպատակով: Նրան իրազեկել են, որ քննությունն իր որդու գործով ավարտվել է, հայտնում է Trend.az-ը: Փաստաբանը հավելել է նաև, որ քրգործով քննությունն ավարտված է, գործը գտնվում է ուսումնասիրման փուլում, հետո նյութերը կուղարկվեն դատարան: 2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |