ՀՀ տրանսպորտի փոխնախարարն ազատվել է պաշտոնից![]() 30 մայիսի 2017 - 17:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից է ազատվել Արթուր Առաքելյանը: Նա ազատվել է իր դիմումի համաձայն։ Արթուր Առաքելյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնում է նշանակվել 2014-ից, իսկ նախարարի տեղակալ էր 2013-ից 2014-ը: 2011-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս է: 2011-2013 թթ. - «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ։ 2013 թ. հուլիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ 1993-1998 թթ. սովորել և ավարտել է Մոսկվայի կոմերցիայի պետական համալսարանի միջազգային տնտեսագիտական հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգային տնտեսագիտական հարաբերությունների մասնագետի որակավորմամբ։ 2007 թ. վերապատրաստվել է Կորեայի թվային հնարավորությունների և զարգացման գործակալությունում։ Տնտեսագիտության թեկնածու է (2009): ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |