Ադրբեջանցի ընդդիմադիրների «ջարդ» Թբիլիսիում. Արտահանձնված ու ձերբակալվածներ կան![]() 30 մայիսի 2017 - 21:37 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ձերբակալվել ու Ադրբեջանին է հանձնվել meydan.tv ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին: Ինչպես հայտնում է meydan.tv-ն, ուր աշխատում է Մուխթարլին, մայիսի 29-ին նա անհետացել էր ընկերների ու ծանոթների հորիզոնից. Կինը հայտնել էր, որ նրան, հնարավոր է, առևանգել են: Մուխթարլիի փաստաբան Նեյմաթ Քերիմլին հայտարարել է, որ նրա ձերբակալությունն ու արտահանձնումը Վրաստանի կողմից միջազգային նորմերի խախտում է, քանի որ, ըստ սույն նորմերի, քաղաքացին ենթակա չէ արտահանձնման, երբ նրան սպառնում է հետապնդում հայրենիքում: Թբիլիսիում ձերբակալվել են նաև ընդդիմադիրներ Դաշթըն Աղալարլին ու Լեյլա Մուսթաֆաևան. նրանք դեռևս չեն արտահանձնվել: Իր հերթին, Բաքվում ոստիկանները ձերբակալել են ընդդիմադիր գործիչ Սևինջ Վագիֆգըզըն: Բացի այդ, մայիսի 25-ին վրաց-ադրբեջանական սահմանը հատելիս ձերբակալվել էր ընդդիմադիր «Ադրբեջանի Ազգային ճակատի կուսակցության» փոխնախագահ Գյոզալ Բայրամլին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |