Կամո Հովհաննիսյանը՝ Բելառուսի առաջնության խորհրդանշական հավաքականում31 մայիսի 2017 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և բելառուսական «Տորպեդո-ԲելԱզ» ակումբի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանն ընդգրկվել է Բելառուսի առաջնության բարձրագույն լիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Խորհրդանշական հավաքականը կազմվել է 10-րդ տուրի հանդիպումների արդյունքների հիման վրա: «Տորպեդո-ԲելԱզ»-ը հաղթել է «Գոմելին» 1:0 հաշվով: 78 րոպե խաղին մասնակցած Կամո Հովհաննիսյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է football.by-ը: Հայաստանի հավաքականի անդամ Կամո Հովհաննիսյանը սկսել է զբաղվել ֆուտբոլով 8 տարեկանում, իսկ 10 տարեկանում արդեն տեղափոխվել է Հայաստանի ամենատիտղոսավոր «Փյունիկ» ակումբի դպրոց, որի հետ էլ կապվել է նրա հետագա կարիերան: 2011-ին նա մասնակցեց Չեմպիոնների լիգային: Հովհաննիսյանը Հայաստանի եռակի չեմպիոն է, քառակի գավաթակիր և Հայաստանի սուպերգավաթի կրկնակի տիտղոսակիր: Նա եղել է Հայաստանի պատանեկան, երիտասարդական, իսկ 2012-ից ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |