Բաքուն ընդունում է Հս. Կիպրոսի թուրքերի ինքնորոշման իրավունքը31 մայիսի 2017 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Բաքուն խիստ մտահոգված է Կիպրոսի ԱԳ նախարարի հայտարարությամբ Արցախի և ղարաբաղյան հակամարտության մասին՝ համարելով, որ այն հակասում է «միջազգային իրավունքին և նպաստում է Հայաստանի քաղաքականությանն Ադրբեջանի դեմ»: Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսը ՀՀ ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ի տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնազավթվել է Թուրքիայի կողմից, Արցախը հայերի պատմական տարածքն է, նրանք այնտեղ միշտ են եղել, պայքարել են իրենց անվտանգության համար և անկախություն հռչակել։ Վիգեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Իոաննիս Կասուլիդեսին՝ Արցախի հարցում հստակ և հետևողական դիրքորոշման համար, նշելով, որ այն չափազանց կարևոր է բարեկամ Հայաստանի համար։ Կասուլիդեսը ասել է նաև, որ սխալ է զուգահեռներ անցկացնելը երկու այս խնդիրների միջև: Հաջիևն ասել է նաև, որ Հյուսիսային Կիպրոսն այն տարածքն է, «որտեղ թուրքերը դարերով ապրել են որպես բնիկ ժողովուրդ և իրենք էլ ինքնորոշվելու իրավունք ունեն»: Հաջիևն ասել է նաև, թե ՀՀ և Կիպրոսի ռազմական գործակցությունը «հարցեր և կասկածներ» է առաջացնում և հույս է հայտնել, որ այդ «հարցը կքննարկվի ԵՄ և ԵԱՀԿ կողմից»: Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաև Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը երախտագիտություն է հայտնել Կիպոսի նախագահին՝ Արցախի հարցում կառուցողական և հետևողական դիրքորոշման համար։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրների փոխգործակցության զարգացման համար առկա է մեծ ներուժ, որը պետք է իրացնել։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը |