«Ծառուկյան» դաշինքի 3 պատգամավոր մանդատ է ստացել

«Ծառուկյան» դաշինքի 3 պատգամավոր մանդատ է ստացել

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրություն է կազմել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի երեք պատգամավորին` Նորա Առուստամյանին, Գևորգ Պետրոսյանին և Հակոբ Նազարյանին մանդատ տրամադրելու վերաբերյալ և շնորհավորել նրանց:

Վերջիններս իրենց հետ թղթի վրա գրված երդման տեքստ էին բերել, որն էլ ընթերցել են, հաղորդում է Araratnews.am-ը:

Նիստին ներկա է 87 պատգամավոր:

Ավելի վաղ հաղորդվել է, որ«Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի, Արտյոմ Ծառուկյանի, Խաչիկ Մանուկյանի լիազորությունները մայիսի 29-ին դադարեցվել են:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---