Բաքուն հույս ունի ստանալու Թեհրանի աջակցությունը Ղարաբաղի հարցում23 նոյեմբերի 2007 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովը հույս է հայտնել Իրանի աջակցության առումով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «Հուսով եմ, որ Իրանը հետագայում եւս աջակցություն կցուցաբերի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար»,- ասել է նա Իրանի խորհրդարանի նախագահ Գուլամալի Հադադ Ադիլի հետ հանդիպմանը ուրբաթ օրը:Ասադովը նշել է ադրբեջանա-իրանական տնտեսական կապերի հաջող զագացումը` նշելով երկու երկրների ապրանքաշրջանառության աճի դրական դինամիկան: Նրա խոսքերով, փոխադարձ առեւտրի ծավալը ացյալ տարվա 380 միլիոն դոլարից հասել է 450 միլիոն դոլարի ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսների դրությամբ: Ասադովը նաեւ տեղեկացրել է, որ Իրանի եւ Ադրբեջանի համագործակցության իրավական բազան այսօրվա դրությամբ կազմում է 85 երկկողմանի փաստաթուղթ տարբեր բնագավառներում համագործակցելու մասին: Իր հերթին, իրանական խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, մասնավորապես, որ նրա կողմից ներկայացվող երկիրը Ադրբեջանի հետ համագործակցության զարգացմանն ու հարաբերությունների ամրապնդմանը մեծ նշանակություն է տալիս, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |