Yandex-ն ինքնավար տաքսիի նախատիպ է ներկայացրել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Yandex ընկերությունը Yet Another Conference-ում ինքնավար տաքսիի նախատիպ է ներկայացրել, համապատասխան տեսահոլովակը հրապարակվել է YouTube-ում: Ընկերության տեսահոլովակում Toyota ավտոմեքենան «Yandex.Տաքսի» լոգոտիպով տանում է ընկերության աշխատակցին, անցնելով արգելքների միջով, որոնք մի քանի տակառների տեսքով են, ինչպես նաև շրջանցում է ճանապարհին կանգնած բեռնատարը և դիմացից եկող 2 հետիոտնի, գրում է RNS-ը: Ըստ «Yandex.Տաքսի» ընկերության մամուլի քարտուղար Վլադիմիր Իսաևի, Yandex-ի մասնագետները օգտագործում են ինքնավար ավտոմեքենայի համար «Yandex.Քարտեզներ» և «Yandex.Նավիգատոր» հավելվածների մշակումները, ինչպես նաև համակարգչային տեսողության տեխնոլոգիան: «Մենք օգտագործում ենք «Yandex.Նավիգատորի» օգտատերերի անոնիմ տվյալները, որոնք թույլ են տալիս հասկանալ, թե ինչպես է պետք կառավարել ավտոմեքենան խցանումներով, արագության սահմանափակմամբ, փակ ճանապարհներով և այլ միջադեպերով քաղաքում»,-ասել է Իսաևը: Ըստ նրա, համակարգչային տեսողության տեխնոլոգիան կիրառվել է Yandex-ի կողմից՝ մասնավորապես, ազատ կայանատեղիներ որոնելու և ճանապարհային երթևեկության նշանները կարդալու համար: Yandex-ի ներկայացուցիչ Մատվեյ Կիրեևն իր հերթին պարզաբանել է, որ քաղաքում առանց վարորդի երթևեկող տաքսիների փորձարկումները կարող են իրականացվել արդեն 2017-ին: 2016-ի նոյեմբերին Yandex-ը հրապարակեց առանց վարորդի երթևեկող մեքենաներ մշակող հետազոտողի թափուր աշխատատեղի մրցույթ: Photo: Yandex ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |