ԱՄՆ-ն սկսել է զենք մատակարարել սիրիացի քրդերին![]() 31 մայիսի 2017 - 14:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն սկսել է զենք մատակարարել սիրիացի քրդերին, որոնք պայքարում են «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ: Ըստ Պենտագոնի ներկայացուցիչների, խոսքը հրաձգային զենքի մասին է, մասնավորապես, ԱԿ-47 ինքնաձիգերի, փոքր տրամաչափի գնդացիրների, ինչպես նաև ավտոմեքենաների, հայտնում է Deutsche Welle-ն AFP-ի վրա հղումով: Մայիսի 10-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարեց, որ ԱՄՆ-ն զենք կմատակարարի քրդերին, քանի որ քրդերը միակ ուժն են, որն առաջիկայում հաջողությամբ կպաշարի Ռաքքան: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սիրիայում գործող քրդական ջոկատներին սպառազինելու ծրագիրը: ԱՄՆ ՊՆ-ն լիազորություններ է ստացել զինելու Սիրիայի ժողովրդավարական ուժերի քրդական ջոկատներին ամեն անհրաժեշտ սպառազինությամբ՝ երաշխավորելու համար ԻՊ հանդեպ հաղթանակը Ռաքքայում: Վաշինգտոնն ընդունել է սիրիացի քրդերին զինելու որոշումը՝ անտեսելով Անկարայի բողոքները, որը համարում է քուրդ աշխարհազորայիններին Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցները: Թուրքիան դեռ Օբամայի նախագահության օրոք էր դժգոհ ԱՄՆ քաղաքականությունից՝ տարածաշրջանում որպես ՄԱՆ «վստահված ուժեր» քրդերին օգտագործելու մասով: Թուրքիայի իշխանությունները հուսով էին, որ նոր նախագահ Թրամփի վարչակազմի օրոք իրավիճակը կփոխվի և ԱՄՆ-ն կամ սեփական զորքերը Սիրիա կուղարկի, կամ ուշադրությունը կսևեռի Անկարային սատարող արաբական միավորների վրա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |