ՀՀ-ում կարգելվի հասարակական վայրերում ծխելը![]() 31 մայիսի 2017 - 13:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կարգելվի հասարակական վայրերում ծխելը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ նշելով, որ Հայաստանում չափահաս տղամարդկանց ավելի քան 55%-ը ամենօրյա ծխողներ են, իսկ կանանց 3%-ն է ծխում, սակայն շատ են նաև սոցիալական ծխողները (ոչ ամեն օր): Ալթունյանի խոսքով՝ այս տարի օրենսդրական խիստ փոփոխություններ են լինելու, ինչի արդյունքում արգելվելու է ծխելը հասարակական վայրերում, գրում է Armtimes.com-ը: Կարդացեք նաև. Ինչպիսին է ծխախոտի հայկական շուկան ու ով կշահի ծխելու սահմանափակումից «Ռեստորաններում չեն լինելու առանձին խցիկներ, քանի որ պայքարը ոչ թե չծխողների մոտ չծխելն է, այլ՝ ընդհանրապես չծխելը: Փոփոխությունների ծրագիրը, չնայած դեռ ամբողջությամբ պատրաստ չէ, այնուամենայնիվ հիմք ունի Հայաստանում ծխողների թիվը 30-40%-ով կրճատել: Արգելվելու է ծխախոտի գովազդն ամբողջությամբ՝ այդ թվում նաև խանութներում, տուփերի վրա լինելու են սարսափելի նկարներ, անցկացվելու են բազմաթիվ ծրագրեր՝ ծխելը թողնելու համար և, որ նախարարի և ներկայացուցիչների կարծիքով ամենաէֆեկտիվն է, թանկանալու է ծխախոտը», - ասել է Ալթունյանը: Օրենսդրական այս փոփոխությունները չեն կիրառվելու էլեկտրոնային ծխախոտների վրա, սակայն առաջիկայում, հնարավոր է, սահմանվեն որոշ չափորոշիչներ: Ծրագրի առաջին կետերից մեկն արդեն իրագործել են՝ ուղարկելով sms-ներ հայաստանյան բոլոր բաժանորդներին, որտեղ ներկայացված են պաշտոնական տվյալներ՝ կապված մահացության և հիվանդությունների հետ: Աշխարհում մոտ 7 մլն մարդ մահանում է ծխելուց, իսկ 600.000-ը պասիվ ծխելու արդյունքում: Շատ են նաև հաշմանդամություն ձեռք բերած մարդիկ և ծանր վիրահատությամբ բուժվածները: Մասնակցեք PAN-ի հարցմանը. Կո՞ղմ եք, թե՝ դեմ ծխելն այսքան կտրուկ կերպով սահմանափակելուն ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |