Կառավարությունն օֆշոր կճանաչի ԱՄԷ-ն, Լիբանանը, Շվեյցարիան ու 48 այլ երկիր![]() 31 մայիսի 2017 - 15:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունիսի 1-ի նիստի ընթացքում պատրաստվում է ընդունել «Օֆշորային գոտիների (երկրների) ցանկը» սահմանելու մասին որոշումը: Այն ներառում է 51 անուն՝ ինչպես հայտնի օֆշորային գոտիներ, այդպես էլ այլ երկրներ ու տարածքներ: Դրանց թվում են, մասնավորապես, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբանանը, Շվեյցարիան, Սինգապուրը և Ուրուգվայը: Հիմնավորման համաձայն, բանն այն է, որ ներկա օրենսդրությամբ եթե ՀՀ-ում գործող ընկերությունը ստանում է կանխավճար օֆշորից ու մեկ տարվա ընթացքում կանխավճարի առարկա ապրանքը կամ ծառայությունը չմատակարարվի, փոխանցմանը հաջորդող 366-րդ օրը գումարը կսկսի համարվել եկամուտ: «2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 125-րդ հոդ¬վածի 6-րդ մասով սահմանված վերո¬¬նշյալ դրույթների կիրարկումն ապահովելու համար ՀՀ կառավարության որոշմամբ օֆշորային գոտիների (երկրների) ցանկ ներկայումս սահմանված չէ», - նշվում է ցանկն ուղեկցող փաստաթղթերում: Որոշումն ուժի մեջ կմտնի 2018-ի հունվարի 1-ից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |