FAST հիմնադրամը ՀՀ-ում նորարարությունների համար ներդաշնակ միջավայր կստեղծի31 մայիսի 2017 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամը (FAST) կոչված է կենտրոնացնելու, համակարգելու և խթանելու աշխարհի հայ գիտնականների, ինժեներների և ձեռներեցների գործունեությունը: Այդ մասին հայտարարել է Հիմնադրամի գործադիր տնօրեն, նորարարական էկոհամակարգերի ճարտարապետ Արմեն Օրուջյանը՝ ներկայացնելով հիմնադրամի ձևավորման ընթացքը ՀՀ նախագահի հետ հանդիպմանը: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (FAST) ներկայացուցիչներին, այդ թվում՝ հիմնադիրների և նրանց կողմից ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդամների, խորհրդատվական խորհրդի ներկայացուցիչների և հիմնադրամի գործադիր տնօրենին: Հիմնադրամի գործադիր տնօրենը ներկայացրել է հոգաբարձուների խորհրդի և խորհրդատվական խորհրդի անդամներին, որոնց մեջ են առաջատար հայ գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից, ինչպես նաև հիմնադրամի գործունեության նպատակներն ու դրանց հասնելուն միտված ծրագրերը: Խոսելով հիմնադրամի նպատակների մասին՝ գործադիր տնօրենը նշել է, որ այն կոչված է կենտրոնացնելու, համակարգելու և խթանելու աշխարհի հայ գիտնականների, ինժեներների և ձեռներեցների գործունեությունը՝ միտված Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար ներդաշնակ միջավայր ստեղծելուն և զարգացնելուն, հայաստանյան ու միջազգային գիտական հանրույթների գիտական, տեխնոլոգիական և ֆինանսական հնարավորությունները մոբիլիզացնելուն: Խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի գործունեության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերի շուրջ և քննարկել նախատեսված նպատակների իրագործման համար անհրաժեշտ պայմանները, մեխանիզմներն ու հնարավորությունները, լսել այդ առումով նախագահի դիտարկումները և առաջարկությունները: Ընդգծելով, որ հիմնադրամն այլևս իրողություն է, նախագահը նշել է, թե ուրախ է, որ հնարավոր դարձավ վաղուց խմորվող այս լավ գաղափարն առաջ մղել՝ ձևավորել խորհուրդ, գտնել համապատասխան փորձ ունեցող և ներուժ միավորելու կարողությամբ օժտված գործադիր տնօրեն: Նախագահը հաջողություններ է մաղթել հիմնադրամին և պատրաստակամություն հայտնել աջակցելու Հայաստանի զարգացման ընդհանուր տեսլականի մաս կազմող այս գաղափարի իրագործմանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամն ստեղծվել է 2016 թվականին, որի նպատակը Հայաստանում տեխնոլոգիական նորարարության և գիտական առաջխաղացման համար միջոցների ձեռքբերումն է: Հիմնադրամը մտադիր է մոբիլիզացնել Հայաստանի ու միջազգային համայնքների գիտական, տեխնոլոգիական և ֆինանսական ռեսուրսները: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված |