Ռոբերտ Քոչարյանը հրամանագրեր է ստորագրել Բրազիլիայում ՀՀ դեսպանատուն եւ Բաթումում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 23-ին հրամանագրեր է ստորագրել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հան֊րա֊պետության դեսպանություն (նստավայրը` քաղաք Բրազիլիա) եւ Վրաստանի Բաթում քաղաքում Հայաստանի Հան֊րա֊պետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Վրաստանի Բաթում քաղաքում Հայաստանի Հան֊րա֊պետության գլխավոր հյուպատոսությունը կընդգրկի Աջարիայի Ինք֊նավար Հանրապետությունը, Գուրիայի տարածաշրջանը, Իմերեթիի տարածաշրջանը եւ Փոթի քաղաքը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---