Ուր տանել երեխաներին հունիսի 1-ին![]() 31 մայիսի 2017 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, մայրաքաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Երևանը փոքրիկների համար» խորագիրը կրող տոնակատարության միջոցառումների շարքը կմեկնարկի առավոտյան և կավարտվի ուշ երեկոյան՝ հրավառությամբ: Մայրաքաղաքում նախատեսված մանկական միջոցառումները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով. Ազատության հրապարակ, Կենտրոն վարչական շրջան 11:00 -17:00՝ մանկական համերգային զվարճալի ծրագիր, 11:00-12:00՝ կավճանկարչություն, 16:00-20:00՝ «Աշխարհը երեխաների աչքերով». նկարում են Երևանի արվեստի դպրոցի սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս: Երևանի կենդանաբանական այգի 12:30-13:00՝ հեծանվային կայանատեղի բացում, 13:00-18:00՝ «Ամառային մեկնարկ» խորագրով բացման հանդիսավոր արարողություն՝ համերգային ծրագրեր, մրցույթներ: Մանկական զբոսայգի 10:00-12:00՝ «Առողջ Երևան» Երևանի վարչական շրջանների մանկապարտեզների մարզամշակութային տոնահանդես, 12:00-16:00՝ մանկական էլեկտրամոբիլների և հեծանվավազքի մրցույթ: «Հաղթանակ» զբոսայգի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան 10:00-13:00՝ զվարճախաղերի անվճար սպասարկում, 11:00-19:00՝ մանկական երգի և պարի փառատոն, 19:00- 23:00՝ երաժշտական շոու ծրագիր, 22:00՝ հրավառություն: Հյուսիսային պողոտա 11:00-18:00՝ «Անակնկալների ճամփուղի» «Երազ այգի», Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան 10:00-21:00՝ մանկական զվարճալի համերգային ծրագիր: Կարապի լիճ 20:30-23:00 մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրում: Հունիսմեկյան միջոցառումներ կանցկացվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |