Ծխելու արգելքը խախտելու համար կազմակերպությունը կտուգանվի $10.000-ով![]() ![]() PanARMENIAN.Net - Հասարակական վայրերում ծխելն արգելելու վերաբերյալ օրենքի ընդունումից հետո արգելված վայրերում ծխելու համար տարածքի սեփականատիրոջ տուգանքը կարող է կազմել մինչև $10.000: Այս մասին է հայտարարել առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հանրային հեռուստատեսության «Օրակարգ» հաղորդման եթերում: «Միայն մեծ տուգանքներով կարելի է վերացնել երևույթը, հակառակ դեպքում դա ուղղակի բյուջեն լցնելու աղբյուր կդառնա», - ասել է նա: Նա նշել է, որ տուգանքներ այսօր էլ կան, սակայն չեն կիրառվում: Վերահսկող օրգաններն ու այլ մանրամասները դեռ որոշված չեն: Նախարարը նշել է, որ ՀՀ-ն առաջին հորիզոնականներն է զբաղեցնում օնկոլոգիկ, սիրտանօթային ու դիաբետիկ հիվանդությունների տեսանկյունից, ինչը շուտափույթ լուծման կարիք ունի: Ենթադրվում է, որ օրինագիծն ԱԺ կներկայացվի 2017-ի աշնանը: Մասնակցեք PAN-ի հարցմանը. Կո՞ղմ եք, թե՝ դեմ ծխելու կտրուկ սահմանափակմանը Ինչ է իրենից ներկայացնում ՀՀ ծխախոտի շուկան ու ով կարող է շահել արգելքից՝ կարդացեք այստեղ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |