Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. Բարձրաստիճան զինվորականներ են զոհվել 1 հունիսի 2017 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Գլխավոր շտաբը հաստատել է 13 զինծառայողի մահվան փաստը Շըրնաք գավառում ուղղաթիռի վթարի հետևանքով: Զոհվածների թվում կա գեներալ, 2 գնդապետ և միջին օղակի 4 սպա: Ըստ թուրքական ռազմական գերատեսչության հաղորդագրության, մայիսի 31-ին ժամը 20:55-ին թռիչքի պահին ուղղաթիռը բախվել է էլեկտրահաղորդիչ գծերին: Վթարվել է Сougar AS 532 տիպի ուղղաթիռը, որը 13 զինվորականի էր տեղափոխում: Բոլորը զոհվել են: Ավելի վաղ տեղական իշխանությունները հայտնել էին, որ ուղղաթիռը վայր է ընկել թռիչքից 3 րոպե անց: Վթարի վայր է մեկնել Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Շըրնաք գավառում ավելի վաղ բազմիցս են գործողություններ իրականացվել արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ: 2015-ի հուլիսին ՔԱԿ հետ զինյալ հակամարտության վերսկսումից ի վեր զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում այցելել հարավ-արևելյան շրջաններ, այդ թվում Դիարբեքիր անվտանգության նկատառումներով: ՔԱԿ հետ Թուրքիայի հակամարտությունը շարունակվում է արդեն 30 տարուց ավելի և 40.000 մարդու կյանք է խլել: ՔԱԿ-ը պայքարում է անկախ քրդական պետություն ստեղծելու համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |