ԶԼՄ. ՀՀ-ում կարող են արգելվել աջ ղեկով մեքենաները

ԶԼՄ. ՀՀ-ում կարող են արգելվել աջ ղեկով մեքենաները

PanARMENIAN.Net - Հայաստանում պատրաստվում են արգելել աջակողմյան կառավարմամբ (աջ ղեկով) ավտոմեքենաները: Կառավարությունում մշակվում է ծրագիր, որպեսզի արգելվեն աջ ղեկով մեքենաների շահագործումը, գրում է Araratnews.am-ը:

Ըստ աղբյուրի՝ ներմուծվող ավտոմեքենաների համար կտրվի 60-օրյա ժամկետը ղեկը ձախակողմյան փոխելու համար, հանրապետության տարածքում արդեն շահագործվող ավտոմեքենաների համար ևս կտրվի ժամկետ:

PanARMENIAN.Net ը հարցումով դիմել է կառավարությանը և սպասում է պաշտոնական տեղեկատվությանը: Ոստիկանությունից տարածված լուրը չեն մեկնաբանել՝ նշելով, որ հարցով պետք է դիմել միայն գործադիրին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---