ԵԼՔ-ում դրական են վերաբերվում ծխելը սահմանափակելու գաղափարին 1 հունիսի 2017 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ընդդիմադիր ԵԼՔ դաշինքում, ընդհանուր առմամբ, դրական են վերաբերվում հասարակական վայրերում ծխելն արգելելու հեռանկարին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը: Մայիսի 31-ին առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարեց ՀՀ-ում հասարակական վայրերում ծխելն արգելելու գալիք հեռանկարի ու այդ նպատակով օրենսդրական բազա նախապատրաստելու մասին: «ԵԼՔ դաշինքում դեռ լայն քննարկումներ չեն եղել, բայց մի շարք անդամներ, նաև ավագանու անդամները դրական են արձագանքել գաղափարին: Կարծում եմ, հասարակական վայրերում ծխելու արգելքը դրական քայլ կլինի», - ասաց Ավինյանը: Նա նշեց, որ արգելքը չպետք է հաստատվելու դեպքում միայն օրենքի մակարդակով մնա, այլ կիրառվի փուլային տարբերակով: «Գտնում եմ, որ առաջին փուլի համար պետք է լինեն շրջիկ խմբեր, որոնք կվերահսկեն ռեստորաններում, սննդի կետերում, բարերում, փաբերում ծխելու գործընթացը: Պետք է տուգանքներ կիրառվեն: Կարճ ժամանակում, իհարկե, խնդիրը չի լուծվելու, բացի արգելքից ու տուգանքներից ծխելու դեմ պետք է սոցիալական գովազդների, արշավների միջոցով պայքարել», - նշեց Ավինյանը: Կարդացեք նաև՝ Տուգանքներ և պարգևավճարներ. Ինչպես է աշխարհը պայքարում ծխելու դեմ Ծխել չի կարելի թարգել. Ինչպիսին է ծխախոտի հայկական շուկան ու ով կշահի ծխելու սահմանափակումից Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից շուտ լինել «Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա Վարչապետ. Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխություն, կիրականացնի «Ես այսօր առավոտից դահլիճում եմ, չլսեցի, որ ընդդիմությունը որևէ բան պնդեր»,–հավելել է նա Հաջիևը ՆԱՏՕ-ում քննարկել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գընթացքը Քննարկում է եղել խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել |