«Գահերի խաղի» նոր եթերաշրջանի պոտենցիալ «դիակների» ցուցակ է կազմվել 1 հունիսի 2017 - 14:43 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» նոր 7-րդ եթերաշրջանի վերջին թրեյլերը վկայում է, որ պատմությունն ավարտին է մոտենում, ճակատամարտերի ծավալները համատարած են, մեծ պատերազմ է լինելու: Համապատասխանաբար, սերիալի հեղնակները կսկսեն սպանել մնացած հերոսներին: Մինչդեռ համացանցում արդեն վիրտուլ խաղադրույքներ են արվում: Մասնավորապես, Mashable-ը կազմել է 7-րդ եթերաշրջանի պոտենցիալ դիակների «հիթ շքերթը», գրում է RG-ն: 7-ի հերոսների ցանկը եզրափակում է դավադիր ու վրիժառու Էլարիան: Մինչ այժմ նա միայն սպառնում էր և դավադրութուններ կազմակերպում՝ ինչ-որ տպավորիչ քայլերի չդիմելով, ուստի, ինչպես կարծում են դիտորդները, Էլարիայի մահը կարող է գերազանց առիթ հանդիսանալ Օբերին Մարթելի դստրերի համար, որոնք կարող են պատերազմ սկսել Վեսթերոսի դեմ: Բոլորի սիրելի (գուցե, բացառությամբ Բրիեաննայի) Թորմուդ Հսկայի մահը, հավանաբար մինչև 8-րդ եթերաշրջանը չի հասնի՝ զոհվելով Սպիտակ քայլողների հետ մենամարտում: Խիզախ Գորշ ճիճուն, Դեյներիսի զորքի հրամանատարը, որը ուրախացրեց իր երկրպագուներին մոտավոր էրոտիկ մի տեսարանով եթերաշրջանի թրեյլերում, նախկինում արդեն մեկ անգամ հրաշքով փրկվել է մահից: Սակայն հաջողակ լինելու համար վճարելու ժամանակը մոտենում է: Ինչպես և Թորմունդի դեպքում, «Գահերի խաղն» այնքան էլ բարեհաճ չէ երջանիկ սիրային պատմությունների հանդեպ: Շատ հավանական է, որ նաև Էուրոն Գրեյջոյը, «անամոթ եղբայրասպանն» ու ուզուրպատորը, զոհվի առաջին իսկ ճակատամարտում: Սերիալը դաշտ է բացում իր հիմնական հերոսների համար, իսկ Էուրոնն ակնհայտորեն նրանց թվին չի պատկանում: Տեոնը, անցնելով խայտառակության անվերջանալի փորձություններով, մի կողմից, վերջապես վերամիավորվեց քրոջ հետ ու զբաղեցրեց արժանի տեղը, իսկ մյուս կողմից՝ դավաճանը շատ երկար էր խաղում ճակատագրի հետ: Առավել ևս, որ տղան կարգին կռվել էլ չգիտի: Հաջորդը Ճկույթն է, հմուտ բանսարկուն ու ստոր մարդը, որը անվերջ ցանցեր է հյուսում: Վերջին շրջանում այդ գորշ կարդինալը «ֆոնային ռեժիմի» է անցել, ինչը միայն մեկ բան կարող է նշանակել՝ մոտալուտ ոչնչացում: Սերսեայի օրերն էլ, ըստ վերլուծաբանների, հաշված են: Միայն 2 հարց կա՝ ո՞վ և ե՞րբ: Չարագործ կինը, որը բավականին վստահ է զգում իրեն Երկաթե գահին, շատերին է զայրացնում: Հավանաբար, ավելի հեշտ է թվարկել նրանց, ով չի ցանկանում նրա մահը: Այս սարսափելի կինն, ըստ էության, դատապարտված է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |