Tesla-ի ավտոպիլոտը հեծանվորդներին որպես մարդ չի ընկալում 1 հունիսի 2017 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Սթենֆորդի և Մասաչուսեթսի համալսարանների ռոբոտատեխնիկայի փորձագետը փաստաթուղթ է հրապարակել, որը կոչվում է «Tesla-ի ավտոպիլոտ. Հեծանվորդները մահանալու են»: Հիզեր Նայթը փորձարկել է համակարգն ու հիմնականում դրական եզրակացություն է տվել: Սակայն, նա մեկ էական բացթողում է հայտնաբերել՝ ավտոպիլոտը չի ընկալում հեծանվորդներին որպես մարդ, իսկ հեծանիվը՝ որպես փոքր սարք, որը պաշտպանված չէ ավտոմեքենայի հետ բախման դեպքում: Այդ կապակցությամբ փորձագետը խորհուրդ է տալիս չմիացնել ինքնավար ռեժիմը, եթե մոտակայքում հեծանվորդներ կան, գրում է Futurist-ը: 2016-ին Tesla-ի ավտոպիլոտը ԱՄՆ դաշնային հետաքննության առարկա դարձավ, երբ մայիսին զոհվեց Model S-ի վարորդ Ջոշուա Բրաունը: Ավտոմեքենան ավտոպիլոտի ռեժիմով բախվել է տրակտորին: Դա առաջին մահվան դեպքն է եղել կապված Tesla-ի ավտոմատացված համակարգի հետ: Վթարի պահին չեն գործել ոչ ավտոմատ, ոչ վարորդական արգելակները: Ինչ վերաբերում է հեծանվորդներին, այսօրվա դրությամբ ոչինչ հայտնի չէ Tesla-ի մասնակցությամբ ավտովթարներից նրանց մահվան դեպքերի մասին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |