Արա Պապյան. Ցեղասպանության մասին թուրքերը դեռ կարող են վիճաբանել հայերի հետ, իսկ Վիլսոնի Արբիտրաժային որոշման մասին` ոչ26 նոյեմբերի 2007 - 15:08 AMT PanARMENIAN.Net - 1920 թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրեց նախկին Օսմանյան կայսրության սահմանների մասին Արբիտրաժային որոշումը, որով էլ ավարտվեց իր իրավունքների համար հայ ժողովրդի մղած պայքարի հերթական փուլը: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է պատմաբան եւ դիվանագետ Արա Պապյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի հանդեպ միջազգային իրավական նորմերի ճանաչմանն ուղղված աշխատանքը Հայաստանը պետք է տանի երկու ուղղությամբ: «Առաջինը, զարգացնի գիտական գործունեությունը, երկրորդը` որքան հնարավոր է լայնորեն ծանոթացնի հասարակությանը Արբիտրաժային որոշման եւ Սեւրի պայմանագրի տեքստի հետ, ինչը մինչ այժ չի արվել»,-ասել է պատմաբանը: Արա Պապյանը պատմել է նոյեմբերի սկզբին Տորոնտոյի համալսարանում անցած դասախոսության մասին այդ հարցի շուրջ, որին ներկա էին նաեւ ուսանողներ Թուրքիայից: «Նրանք պատրաստվել էին նրան, որ հայերը խոսելու են Ցեղասպանության մասին եւ ըստ այդմ էլ նախապատրաստվել եւ երբ լսեցին Սեւրի մասին, ապա տառացիորեն շոկի մեջ էին: Ցեղասպանության մասին թուրքերը դեռ կարող են վիճաբանել մեզ հետ, իսկ Վիլսոնի Արբիտրաժային որոշման մասին` ոչ»,-ընդգծել է Պապյանը: Նա նաեւ հաղորդել է, որ դեկտեմբերին Թեհրանում «Հայ Դատի» նախաձեռնությամբ երկօրյա սեմինար կանցնի Սեւրի պայմանագրի վերաբերյալ: Հիշեցնենք, որ 1920 թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրեց այսպես կոչված արբիտրաժային որոշումը հայ-թուրքական սահմանի մասին: Բացի այդ, ըստ Սեւրի պայմանագրի Օսմանյան կայսրությունը բաժանվեց մանդատային տարածքների: Պաղեստինը եւ Հյուսիսային Իրաքը Քիրկուկով եւ Մոսուլով անցան Մեծ Բրիտանիայի վերահսկմանը, Կիլիկիան` Ֆրանսիայի: Արեւմտյան Հայաստանի մանդատն անցնում էր ԱՄՆ-ին, սակայն Կոնգրեսը հրաժարվեց այն հաստատել: Այնուամենայնիվ արբիտրաժային որոշումը չունի վաղեմության ժամկետ եւ չի կարող վիճարկվել ցանկացած միջազգային դատական ատյանում: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |