Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի հունիսյան վարկանիշում՝ 68-րդն է![]() 1 հունիսի 2017 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է մեկ հորիզոնականով և զբաղեցնում է 68-րդ հորիզոնականը հունիսի 1-ին հրապարակված ՖԻՖԱ-ի վարկանիշում: Աշխարհի առաջնության ընտրական փուլում հայկական հավաքականի մրցակիցները զբաղեցրել են հետևյալ տեղերը՝ Լեհաստանը 10-րդն է, Ռումինիան՝ 46-րդը, Դանիան՝ 51-րդը, Չերնոգորիան՝ 52-րդն է, Ղազախստանը՝ 100-րդը: Վարկանիշի առաջին տասնյակում են Բրազիլիան, Արգենտինան, Գերմանիան, Չիլին, Կոլումբիան, Ֆրանսիան, Բելգիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Իսպանիան: Ընտրական փուլի 5 տուրից հետո Հայաստանը 6 միավորով կիսում է 4-5-րդ տեղերը Ռումինիայի հավաքականի հետ ընտրական խմբում: Խմբի առաջատարն է Լեհաստանը 13 միավորով: Չերնոգորիայի և Դանիայի հավաքականները 7-ական միավոր են հավաքել, վերջին տեղում Ղազախստանն է 2 միավորով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |