ՌԴ-ում հունիսի 1-ից արգելվում է օտարերկրյա վարորդական իրավունքով աշխատելը

ՌԴ-ում հունիսի 1-ից արգելվում է օտարերկրյա վարորդական իրավունքով աշխատելը

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ից Ռուսաստանում որպես վարորդ աշխատող ներգաղթյալները, որոնք չունեն ՌԴ վարորդական իրավունք, չեն կարողանա շարունակել աշխատանքը:

Ուղղումներն ընդունվել են 2013-ին, սակայն մինչ օրս ուժի մեջ չէին մտել:

Ժամանակավորապես առանց աշխատանքի կարող է մնալ մոտ 10.000 մարդ, հայտնում է gazeta.ru-ն:

Այն պարտավորեցնում է բոլոր օտարերկրացիներին, որոնք վարորդ են աշխատում, ունենալ ՌԴ ազգային վարորդական վկայականներ: Այդպիսի փաստաթղթի բացակայության դեպքում սահմանվել է 50.000 ռուբլի տուգանք: Այդ դեպքում իրավախախտ է համարվում ոչ թե ինքը վարորդը, այլ նրա գործատուն, որն էլ պարտավոր է վերահսկել այդ արգելքը:

Սակայն, ըստ խորհրդարանականների, այժմ երկրում մոտ 10.000 օտարերկրացի վարորդ է աշխատռում, հիմնականում Մոսկվայի տարածաշրջանում, Սմոլենսկի և Բրյանսկի շրջաններում:

Օտարերկրացիները ստիպված չեն լինի նորից սովորել՝ ուղղակի պետք է 1 տեսական և 2 գործնական քննություն հանձնեն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---