Տիգրան Սարգսյան. Առաջիկա 20 տարում գյուղմթերքի դեֆիցիտ է լինելու 2 հունիսի 2017 - 09:26 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսության մեջ առաջիկա քսան տարում գյուղմթերքի դեֆիցիտ Է նկատվելու: Այս մասին Սանկտ Պետերբուրգում անցկացվող 21-րդ միջազգային տնեսական համաժողովում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է Lenta.ru-ն: «Գյուղմթերքի դեֆիցիտը նշանակում Է, որ Եվրասիական տնտեսական միությունն իր շուկաները զարգացնելու հզոր ներուժ ունի»,- նշել է Սարգսյանը: Նա շեշտել է, որ համաժողովի ընթացքում ամենաքննարկված հարցերը վերաբերում են հենց գյուղմթերքի արտահանման ու ներմուծմանը: Սարգսյանը նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներում աճեցված գյուղմթերքը ճանաչված է շուկայում: Եվ այն փաստը, որ այդ երկրներում գյուղատնտեսությունը զարգանում է արագ տեմպերով, խոսում է մատակարարումների լայն հնարավորությունների մասին: Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցում է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը:Այս տարի համաժողովին մասնակցում է 12.000 մարդ, ներառյալ արտասահմանյան երկրների նախարարներ և ընկերությունների ղեկավարներ: Վաչե Գաբրիելյանը Եվրոպական և Եվրասիական ինտեգրում թեմայով քննարկմանն ունեցած ելույթում նշել է, որ Հայաստանը դիտարկում է Եվրոպական և Եվրասիական ինտեգրման գործընթացները որպես փոխլրացնող և ձգտում է դրանց հաջող համադրման միջոցով ձևավորել ձևաչափեր, որոնք կիրառելի կլինեն ավելի լայն մասշտաբով՝ ամբողջ Եվրասիական տարածքում: Հունիսի 2-ին նախատեսված է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Հայաստանի զարգացմանն ուղղված բարեփոխումները և նոր հնարավորությունները» թեմայով շնորհանդեսը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |