Թրամփ. ԱՄՆ-ն դուրս է գալիս Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից 2 հունիսի 2017 - 10:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից: Նա նշել է, որ ներկա պայմաններում մասնակցությունը համաձայնագրին շահավետ չէ ԱՄՆ-ին՝ պարզաբանելով, որ մինչև 2025թ. երկիրը կարող էր կորցնել 2,7 մլն աշխատատեղ, եթե կատարեր համաձայնագրի բոլոր դրույթները: Նախագահը խոստացել է նաև բանակցություններ վարել ամերիկացիների համար ավելի արդար պայմանների համար: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հունիսի 1-ից դադարեցնում է համաձայնագրի բոլոր «ոչ պարտադիր» դրույթների կատարումը: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր ափսոսանքն է հայտնել Թրամփի որոշման կապակցությամբ, հայտնում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով: Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մտադրության մասին Թրամփը խոսել է դեռ նախընտրական շրջանում՝ մերժելով կլիմայի փոփոխության վերաբերյալ տեսությունը՝ խարդախություն անվանելով այն: Ըստ նրա, այդ տեսությունը մշակել է Չինաստանը ոչնչացնելու համար ԱՄՆ արդյունաբերությունը: Համաձայնագիրը ստորագրվել է 2015-ին 196 պետությունների կողմից: Այնտեղ ասվում էր, որ մինչև 2020թ. զարգացող երկրները տարեկան $100 մլրդ կստանան կլիմայական խնդիրների լուծման համար: Այդ միջոցները պետք է հատկացնեն համաձայնագրին միացած մյուս երկրները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |