Շախմատի ԵԱ. Արտաշես Մինասյանը՝ առաջատարների շարքում 2 հունիսի 2017 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել են Եվրոպայի շախմատի անհատական առաջնության երրորդ տուրի պարտիաները: 3-րդ տուրում 3-րդ հաղթանակն է տոնել գրոսմայստեր Արտաշես Մինասյանը. նրա մրցակիցն էր Իտալիայի ուժեղագույն գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոն: Առաջատարների խմբում ընթացող Հովհաննես Գաբուզյանը ոչ ոքի է խաղացել Անդրեյ Վոլոկիտինի հետ: 3-րդ տուրում հաղթանակներ են տոնել Հրանտ Մելքումյանը, Տիգրան Հարությունյանը, Գևորգ Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը և Արթուր Դավթյանը: 3-րդ տուրից հետո 9 շախմատիստ վաստակել է 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մեր մասնակիցներից առաջատարների թվում է Արտաշես Մինասյանը: Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը վաստակել են 2.5-ական միավոր: Հայաստանի պատվիրակների արդյունքներին հանգամանորեն կարելի է ծանոթանալ այստեղ: 22 լավագույնն աշխարհի Գավաթի մասնակցության իրավունք կստանան: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |