«3-ը Պրոստոկվաշինոյից» մուլտֆիլմը 30 նոր սերիա կունենա

«3-ը Պրոստոկվաշինոյից» մուլտֆիլմը 30 նոր սերիա կունենա

PanARMENIAN.Net - «Սոյուզմուլտֆիլմը» կնկարահանի «3-ը Պրոստոկվաշինոյից» մուլտֆիլմի շարունակությունը: 30 նոր սերիա կթողարկվի 2018-2020թթ., որոնք կնկարահանվեն խառը տեխնիկայով, 2D և 3D պատկերների համադրությամբ:

«2018-2020թթ. 30 նոր սերիա կնկարահանվի Պրոստոկվաշինո գյուղի և նրա բնակիչների մասին: Բացառիկ իրավունքները կպատկանեն «Սոյուզմուլտֆիլմին»: Յուրաքանչյուր սերիայի տևողությունը կլինի 6.5 րոպե»,-ասել են ստուդիայում, գրում է Interfax-ը:

Նախագծի գլխավոր պրոդյուսերը կլինի Ալյոնա Օյատևան, գեղարվեստական ղեկավարը՝ Ելենա Չերնովան, կրեատիվ պրոդյուսերն ու գլխավոր խմբագիրը՝ Մարգարիտա Բրուսնիցինան:

«3-ը Պրոստոկվաշինոյից» մուլտֆիլմը ստեղծվել է Էդուարդ Ուսպենսկու «Քեռի Ֆյոդորը, շունն ու կատուն» վիպակի մոտիվներով: Այն եթեր է հեռարձակվել 1978-ին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---