ՀՀ-ում «Բարսելոնայի» ֆան-ակումբը շուտով պաշտոնական կդառնա 2 հունիսի 2017 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ՖԱ «Բարսելոնայի» ֆան ակումբի՝ պաշտոնական կարգավիճակ ստանալու վերաբերյալ բանակցությունները և գործընթացը «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հետ մոտենում են ավարտին: Այս մասին տեղեկացնում էV Sport TV-ի մարզական մեկնաբան, Բուքմեյքերների ռեյտինգ կայքի հայկական տարբերակի գլխավոր խմբագիր Սպարտակ Պետրոսյանը։ «Օրեր առաջ մենք վերջին փաստաթղթային տվյալներն ենք ուղարկել Բարսելոնա, որտեղ դրանք հաստատվել են: Ի պատասխան այդ տվյալների՝ «Բարսելոնայի» պաշտոնական երկրպագուների միջազգային ֆեդերացիան գրել է, որ մեր ֆան ակումբը գրանցվել է պաշտոնական հաստատմանը սպասողների ցանկում և կհաստատվի Տնօրենների խորհրդի առաջիկա հանդիպման ժամանակ: Այն պլանավորված է անցկացնել հունիսին: Պաշտոնական կարգավիճակ ստանալուց հետո մենք կստանաք իրավունք ձեր ակումբի անդամներին գրանցելու համար: Կախված հաստատման օրվանից՝ նրանց առաջին քարտերը կստացվեն հուլիսին կամ հունվարին, քանի որ դրանք թողարկվում են ամեն մրցաշրջանի ընթացքում երկու անգամ», - գրել է Պետրոսյանը: 2016 թվականի դեկտեմբերի 7-ին մենք տեղեկություն էր տարածել այն մասին, որ փետրվարին Հայաստանում «Բարսելոնայի» պաշտոնական ֆան ակումբ կբացվի: Փետրվարի 2-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Պենյա Բլաուգրանա Երևանը Հայաստանում գրանցվել է որպես շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն՝ հիմք ընդունելով «Բարսելոնայի» կողմից առաջադրված պահանջները: Տեղեկացվեց նաև, որհունիսի ընթացքում սպասվում է վերջնական հաստատմանը: Հունիսին լիցենզիան կլինի Երևանում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |