Վահան Հովհաննիսյանը Հայոց ցեղասպանության մասին. «Հաղթանակը մերն է լինելու»26 նոյեմբերի 2007 - 17:42 AMT PanARMENIAN.Net - «Անհեռատես է հայկական գործոնի անտեսումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, քանի որ հայկական սփյուռքի գործոնը ողջ աշխարհում շատ մեծ է»,-«Երեւան-Մոսկվա» հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Նա նշել է, որ, ըստ ԱՄՆ Կոնգրեսի կանոնակարգի, մասնագիտական կոմիտեի հավանությունը ստացած բանաձեւը պետք է քվեարկության դրվի տարվա ընթացքում: «Կարեւորը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի համար քվեարկության ժամանակը ճիշտ ընտրելն է: Ես համոզված եմ, որ մենք կհասնենք 106-րդ բանաձեւի ընդունմանը: Թուրքիան այժմ շանտաժի է ենթարկում ԱՄՆ-ին եւ դեռեւս դա գործում է: Սակայն ես կարող եմ ավելի կոպիտ շանտաժի դեպքեր նշել Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի հասցեին, որոնք տեղի չտվեցին եւ օրենք ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Ճիշտ է, այս դեպքում Եվրոպայի համար առավել դյուրին է, քանի որ նա ամեն կերպ չի ցանկանում թույլ տալ Թուրքիայի մուտքը ԵՄ»,-ասել է Հովհաննիսյանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ հայ համայնքը աշխատում է ամերիկյան ժողովրդի եւ նրա ներկայացուցիչների հետ: «Հաղթանակը մերն է լինելու, սակայն բանը միայն նրանում չէ, որ ոճրագործությունը ճանաչվի, այլ նաեւ հատուցում ստանա: Ճիշտ է, այդ մասին դեռեւս վաղ է խոսելը: Մենք պետք է աշխատենք Թուրքիայի հետ, փոխենք նրա բարոյահոգեբանական մթնոլորտը, քանի որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի համար անվտանգության հարց է»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը: Վահան Հովհաննիսյանն առանձնացրեց միջազգային ճանաչման երկու ասպեկտ: Առաջինն, ըստ նրա, բուն Հայոց ցեղասպանությունն է: Երկրորդը` Մոսկովյան պայմանագրի չեղյալ հայտարարելն է, ըստ որի Թուրքիային անցան Ռուսական կայսրության տարածքները` Կարսը, Սուրմալուն, Արդահանը: «Իսկ Նախիջեւանն ու Լեռնային Ղարաբաղը փոխանցվեցին Ադրբեջանին: 1921 թվականին կատարվեց նույնը, ինչը եւ 1939 թվականին Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի ստորագրմամբ»,-ընդգծել է Հովհաննիսյանը: Մինչդեռ, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին տարածաշրջանում խաղաղության մասին` փոխխոսնակը նշեց, որ վստահությունը հայ եւ ադրբեջանցի ժողովրդների միջեւ կհաստատվի այն դեպքում, եթե Բաքուն համաձայնվի «խաղաղություն խաղաղության դիմաց» բանաձեւին, հրաժարվելով «խաղաղություն տարածքների փոխարեն» բանաձեւից: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա ի՞նչ կապ ունի այստեղ Ադրբեջանը»,-ասել է Վահան Հովհաննիսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |