Արցախում ականազերծման աշխատանքների ընթացքում հրթիռային բլոկ է ոչնչացվել![]() 2 հունիսի 2017 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների ընթացքում ոչնչացվել է UB-32 հրթիռային բլոկը: Այս մասին տեղեկացնում է ականազերծման աշխատանքներն իրականացնող Halo Trust ամերիկյան կազմակերպությունը: Ականազերծման թիմը 21 կգ պայթուցիկ է օգտագործել հրթիռներն անվտանգ ոչնչացնելու համար: Halo Trust ամերիկյան կազմակերպությունն ականազերծման աշխատանքներ է ծավալում աշխարհի 19 երկրում ու երկրամասում, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղն է։ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքները սկսվել են 2000-ից 7 արդեն վնասազերծվել է ականապատ տարածքների մոտ 90%-ը։ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը կարող է լիովին ականազերծ հայտարարվել եկող 3-ից 4 տարիների ընթացքում: Ականազերծման աշխատանքների դրամական միջոցները տրամադրում է ԱՄՆ-ի կառավարությունը՝ USAID-ի միջոցով։ Նկատելի աջակցություն կա ԱՄՆ-ի ու աշխարհի այլ երկրներում հայկական համայնքների կողմից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |