Ամենակարեւորը, ինչ բացահայտեց 106-րդ բանաձեւը, դա այն է, որ ԱՄՆ-ում ոչ ոք չի ժխտում, թե Հայոց ցեղասպանություն է եղել26 նոյեմբերի 2007 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Ամենակարեւորը, ինչ բացահայտեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը, դա այն է, որ ԱՄՆ-ում, ներառյալ նախագահ Բուշի վարչակազմը, ոչ ոք չի ժխտում, որ Ցեղասպանություն է եղել: «Երեւան-Մոսկվա» հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով, բանաձեւի ընդունումը քաղաքական քայլ է, որը շատ լուրջ հանգամանք է մի տարածաշրջանում, որտեղ գտնվում են Թուրքիան, Իրաքն ու քրդերը: «Եվրոպայում, որտեղ երկրների մեծամասնությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, կա քաղաքական գործոն` դա թուրքական էքսպանսիան է եւ հսկայական միգրացիան: Եվ Եվրոպան ցանկացած ճանապարհով ջանում է թույլ չտալ Թուրքիայի մուտքը ԵՄ: ԱՄՆ-ում դա դեռեւս չկա»,-գտնում է հայ քաղաքագետը: Հիշեցնենք, որ 2007 թվականի հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն ընդունեց 106-րդ բանաձեւը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Բանաձեւը Ներկայացուցիչների պալատ էր ներկայացրել Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին: Հոկտեմբերին բանաձեւի հեղինակները կոչ արեցին Նենսի Փելոսիին հետաձգել քվեարկությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |