Հայաստանում Գյոթեի ինստիտուտի կենտրոն կարող է բացվել![]() 2 հունիսի 2017 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Գերմանիայի խոշորագույն մշակութային հաստատության՝ Գյոթեի ինստիտուտի նախագահ Կլաուս-Դիթեր Լեհմանին: Կողմերը քննարկել են 2009-ից Հայաստանում գործող Գերմաներենի ուսուցման կենտրոնին զուգահեռ գերմաներենի տարածմանը նպաստող այլ հնարավորությունների, այդ թվում՝ Գյոթեի ինստիտուտի կենտրոնի հիմնման հարցը: Լեհմանը վստահեցրել է, որ Գյոթեի ինստիտուտը լավագույն ջանքը կներդնի Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու համար: Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել նման լուծման հանգելու դեպքում պետության կողմից աջակցություն ցուցաբերելու այդ նախաձեռնության իրականացմանը: Սարգսյանը նշել է, որ անցած այդ տարիների ընթացքում հայ-գերմանական հարաբերությունները միայն վերընթաց զարգացում են ունեցել՝ հաստատվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ձևավորվել են կայուն միջխորհրդարանական հարաբերություններ, հաջողությամբ զարգանում են առևտրատնտեսական կապերը, համագործակցությունը կրթության, մշակույթի ոլորտներում և ապակենտրոնացված մակարդակում: Այդ ամենը, Հանրապետության նախագահի համոզմամբ, լավ հիմք է խթանելու Հայաստանում գերմաներենի առավել խորացված ուսուցումը, ինչն էլ իր հերթին կնպաստի փոխշահավետ բոլոր ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդմանը: Գյոթեի անվան ինստիտուտը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կարևոր մշակութային-կրթական հաստատություններից է, որը գործունեություն է ծավալում ամբողջ աշխարհում: Նրա հիմնական նպատակներն են արտերկրում գերմաներենի ուսուցման խթանումը և միջազգային մշակութային համագործակցությունը: Գյոթեի անվան ինստիտուտի տարածաշրջանային գրասենյակը գտնվում է Վրաստանում՝ Թբիլիսիում, որն իրավասու է նաև Հայաստանում իրականացվող ծրագրերի համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |